

Համայանքների միության նախագահ Էմին Երիցյանը վարչատարածքային հետագա փոփոխությունների համատեքստում այսօր դիտարկեց Սահմանադրական փոփոխությունները և նշեց, որ այսօրվանից Սահմադրության առաձին հոդվածներ ուժի մեջ են մտնում, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթները։ «Արտաքինից պարզ փոփոխությունները էական զարգացումներ են ենթադրում»,- իր խոսքում նշեց Համայնքների միության նախագահը:
ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների հետաքրքրվածությունը պասիվ է եղել, այն դեպքում, երբ տ Տեղական ինքնակառավարումը քաղաքական համակարգի մի մասն է և պետք է ակտիվ հետաքրքրվածություն լիներ, որը չկար։ Նոր փոփոխություններով ընտրությունները կարող են տեղի ունենալ համամասնական ընտրակարգով, որը սահամանդրական փոփոխություններով կուսակցությունների դերի մեծացման է տանում, ասում է Երիցյանը։
Սահմանադրական փոփոխություների պահանջ է դրվում է, որպեսզի մեկ տարվա ընթացքում արմատապես փոփոխվի «Տեղական ինքնակառավարաման մասին» օրենքը, որը լավ հնարավորություն է տեղական իշխանությունների համար:




