ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայոց ցեղասրանության ճանաչման համար միակ իրավական ուղին բավարար չէ, Արմեն Մարուքյանի նոր գիրքը

sonahakobyan

ԳԱԱ պատմության ինստիտուտում այսօր տեղի է ունեցել պատմաբան Արմեն Մարուքյանի «Հայոց ցեղասպանության հիմնահարցը համաշ­խար­հային քաղաքականության ազդեցիկ դերա­կատար­ների` Թուրքիայի հետ հարաբերություն­ների համատեքստում» գրքի շնորհանդեսը։ Աշխատությունում Հայոց ցեղասպանության հիմնահարցը քննարկվում է Ռուսաստան-Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա և ԵՄ-Թուրքիա հարաբերություններում առկա հակասությունների ու շահերի բախման համատեքստում: Աշխատությունը հրատարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհների և Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

DSC_8252Միայն իրավական ճանապարհ հարթելով չի կարելի հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու խնդրի հանգուցալուծմաը: Այս եղրակացությանը պատմաբան Արմեն Մարուքյանը հանգել է երկարամյա հետազոտությունների արդյունքում: Նկատելով, որ միջազգային իրավունքի վրա մեծ ազդեցությություն է ունենում մեծ քաղաքականությունը և անգամ միջազգային դատական ատյանները ավելի շատ քաղաքական որոշումներ են իրականացնում, քան՝ իրավական, Արմեն Մարուքյանը նշեց, որ իրավական գործընթաց սկսելուց առաջ նախ պետք է ունենալ քաղաքական լուրջ նախապատրաստվածություն:

Արմեն Մարքուքյանը կարծում է, որ նախևառաջ պետք է ուսումնասիրել Թուրքիա- ԱՄՆ, Թուրքիա-Եվրամիություն, Թուրքիա-Ռուսաստան փոխհարաբերությունները, վերհանել դրանցում եղած հակասությունները և դրանք փորձել օգտագործել Թուրքիայի դեմ՝ այդ ուժային կենտրոններում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ստեղծելով դրական տրամադրվածություն:

Ահա այս հարաբերություններին է անդրադարձել Արմեն Մարուքյանը իր «Հայոց ցեղասպանության հիմնահարցը համաշ­խար­հային քաղաքականության ազդեցիկ դերա­կատար­ների` Թուրքիայի հետ հարաբերություն­ների համատեքստում» աշխատությունում: Գրքում ներկայացվում են նաև առաջարկներ՝ ստեղծված իրավիճակում  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ու Սփյուռքի լոբբիստական կառույցների կողմից նշված ուժային կենտրոններում համապատասխան տրամադրվածություն ստեղծելու առումով: Գիրքը հրատարակվել է 500 օրինակով: Նախատեսված է Հայոց ցեղասպանության պատմության ու մասնավորապես պահանջատիրությունների հարցերով հետաքրքրվողների, ուսանողների և ընթերցողների լայն շրջանակի համար:

 

 

Back to top button