

Այն մասնագետները, որոնք բուհեր են ընդունվել նպատակային ընդունելությամբ և անվճար կրություն ստացել, իսկ ավատելուց հետո հրաժարվել են աշխատելու համար գործուղվել սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրեր, այսուհետ ստիպված կլինեն փոխհատուցել ուսումնառության տարիների համար բյուջեից ծախսված գումարի կրկնապատիկը. սա արտահերթ նստաշրջանի օրակարգ ընդգրկված հարցերից մեկն է, որին խորհրդարանն անդրադարձել է այսօր: Կրթության և գիտության նախարարը, ներկայացնելով օրենսդրական փաթեթը, նշել է, որ կառավարությունը ստիպված է գնալ այս քայլին և ֆինանսական լծակներ գործադրել, քանի որ տարիներ շարունակ գործող համակարգն իր նպատակին չի ծառայում:
Ստացվում է, որ պետությունը մի խումբ անձանց անվճար կրթություն է տալիս, բայց չի լուծում հիմնական ՝ համայնքերը մասնագիտական կադրերով ապահովելու խնդիրը: Աշոտյանի ներկայացմամբ՝ նոր փաթեթով կառավարությունը հստակեցնում է նպատակային ուսուցում հասկացությունը, նաև հստակ պահանջ է սահմանում՝ կամ առնվազն 3 տարի ժամկետով գործուղվել աշխատելու համապաստասխան համայքներ, կամ վերադարձնել 5 տարիների ուսման վարձի կրնապատիկը:
Աշոտյանը նաև նշել է, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով, ոչ թե քաղաքական խնդիր է լուծվում, այլ ճշգրվում է քաղաքականությունը: Հավելենք, որ գործող համակարգով նպատակային ընդունելություն է իրականացվում մանկավարժական, ագրոնոմիական և բժշկական մասնագիտությունների գծով:




