
ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալային զարգացումները շարունակվում են: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացայի նախագահ Զեպ Բլատերն ու Եվրոպայան ֆուդբոլային ասոցիացիաների միության ղեկավար Միշել Պլատինին 8 տարով հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից: ՖԻՖԱ-ի կոմիտեն որոշումը կայացրել է հետաքննությունից հետո, որի կենտրոնում Բլատերի ստորագրությամբ 2 մլն շվեյցարական ֆրանկի փոխանցումն էր Պլատինիի անունով, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերին Բլատերն ու Պլատինին պարտականությունների կատարումից հեռացվել էին 90 օրով: Երկուսն էլ իրենց առաջադրված մեղադրանքը հերքում են՝ հայտարարելով, որ կապ չունեն կոռուպցիոն գործարքների հետ:




