
Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա ռեփեր ամուսին Քանյե Ուեսթը հայտարարել են, որ պլանավորում են իրենց նորածին որդուն մկրտել Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայր տաճարում,- հաղորդում է Israel National News-ը:
Սեյնթ Ուեսթը՝ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի երկրորդ երեխան, եւս կկնքվի Երուսաղեմի հայկական եկեղեցում՝ չխախտելով ընտանեկան ավանդույթը: Սեյնթ Ուեսթը, ով մեկ քարորդով հայ է, ծնվել է այս նոյեմբերին: Այդ մասին առաջին անգամ գրել է London-based Daily Mail-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին:
Հիշեցնենք, որ Քարդաշյանի և Ուեսթի դուստր Նորթը անցյալ տարվա ապրիլ ամսին նույնպես կնքվել էր հայկական եկեղեցում:




