Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացավ ‪‎ՀԱՊԿ‬ արտգործնախարարների խորհրդի նիստը

Դեկտեմբերի 21-ին ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացավ կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։

Նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի` 2015թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն են տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված մի շարք փաստաթղթերի նախագծերի։

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները համաձայնություն են տվել Հավաքական անվտանգության խորհրդի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ հայտարարության նախագծին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։ Հանդիպման օրակարգում են եղել ՀԱՊԿ մշտական գործող մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիային առնչվող հարցեր։

Կարդացեք նաև

Back to top button