
Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված վեճով որեւէ դիմում չի ստացել:
Ըստ ՍԴ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության, ՀՀ Սահմանադրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ՀՀ սահմանադրական դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով ՀՀ Սահմանադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան իրավասու սուբյեկտների կողմից դիմում չի ստացել:




