Սպորտ

Որոշվեցին լավագույն մարզական բակը, գյուղն ու քաղաքը

arammanukyan

 

Սպորտի և երիտասասդրության հարցերի նախարարությունում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», լավագույն մարզական քաղաքային համայնք», Լավագույն մարզական գյուղական համայնք» մարզական ստուգատեսների և Հայաստանի Հանրապետության մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապեությունում մարզական փառատոնի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Հաղթողներին և մրցանակակիրներին գավաթներն ու դրամական պարգևեները հանձնել է նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:

Լավագույն քաղաքային մարզական համայնք անվանակարգում հաղթող է ճանաչվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը: Շիրակի մարզի Ախուրյան  գյուղը առաջինն էր գյուղական համայնքների մրցույթում: Լավագույն մարզական բակ անվանակարգում առաջին մրցանակը շնորհվել է Երևանի Էրեբունի շրջանի Խաղաղ Դոնի  փողոցի 23-րդ շենքի հարակից բակին: Վանաձորի քաղաքային համայնքն էլ ճանաչվել է 2015 թվականին Հայաստանում և Արցախում անցկացված փառատոնների լավագույն համայնք:

Համայնքների ղեկավարները նախարարի տեղակալին ներկայացրեցին նաև իրենց համայնքներում առկա խնդիրները: Խաչիկ Ասրյանը նշեց, որ առաջ բերված բոլոր խնդիրները կքննարկվեն նախարարի հետ և բոլորին էլ ուծում կտրվի:

Կարդացեք նաև

Back to top button