ՀասարակությունՑեղասպանություն 100

Զորավար Անդրանիկին նվիրված ցուցադրություն՝ Ցեղասպանության թանգարանում

sonahakobyan

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում այսօր բացվել է  «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունն ու համանուն կատալոգի շնորհանդեսը: Ցուցադրությունը նվիրված է Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակին և իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում: 

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում այսօր բացվեց «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրությունը նվիրված է Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակին: Ցուցադրությունը բացառիկ է իր բովանդակությամբ, քանի որ 16 խորագրերից բաղկացած երկլեզու ցուցադրությունը կոչված է ընդգծելու Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները, ցուցահանդեսի բացմանը նշեց Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Ցուցադրության մեջ ներկայացվում են բազմաթիվ նորահայտ, առաջին անգամ շրջանառության մեջ դրվող լուսանկարներ, ինչպես նաև Անդրանիկ Զորավարին առնչվող բացառիկ նյութեր: Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցադրությունը դեռ պետք է ավելի շատ բացվեր, սակայն թանգարան-ինստիտուտի ղեկավարությունը ավելի նպատակահարմար գտավ այս ցուցադրությամբ ամփոփել հարյուր ամյակին նվիրված միջոցառումները, նշեց փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Ցուցադրությունից բացի տեղի ունեցավ նաև համանուն կատալոգի շնորհանդեսը, որում ներկայացված են ցուցադրության բոլոր նյութերը: Ձեռնարկը նախատեսված է պատմաբանների և ընթերցող լայն շրջանների համար:

Կարդացեք նաև

Back to top button