ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց . լուսանկարիչը փրկվածներին տանում է հիշողության խորքերը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն առիթ էր պատմաբանների, գրողների եւ արվեստագետների համար՝  հարգելու 1915 թ-ին Օսմանական կայսրության կողմից իրականացված  կոտորածների եւ տեղահանությունների արդյունքում զոհվածների հիշատակը, գրում է The Huffington Post:

Երիտասարդ մահմեդական աղջիկների կյանքը Չեչնիայում եւ Կույս Մարիամի ժառանգությունը նկարների հայտնի շարքի հեղինակ, ամերիկահայ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը հաճախ է իր գործերում «որսում» անցյալի եւ ներկայի միջեւ առճակատումների պահը:

Նրա  «1915 թ.,» ֆոտոշարքը ցուցադրվել է Նյու Յորքի համալսարանի Հակոբ Գեւորգյանի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնում:  Դիանան ներկայացնում է ցեղասպանությունից մազապուրծ եղած երեք ողջ մնացածների նկարներ՝ ինչպես են նրանք ընկնում իրենց հիշողությունների գիրկը,  ինչ են թողել հետևում եւ ինչ են կորցրել:

2014 թ.-ի հոկտեմբերին Մարկոսյանը ձեռնամուխ եղավ  գտնել ցեղասպանությունից փրկվածներին, ովքեր բնակվում են  Հայաստանում: Նա հանդիպել է 10 փրկվածների հետ, բայց  նրանցից  միայն երեքն են` Մովսես Հանեշյանը, Մարիամ Սահակյանը եւ Եպրաքսյա Գեւորգյանը, որոնք դեռ պահում են ցեղասպանության հիշողությունները:

Երբ Հանեշյանը, ով այժմ 105 տարեկան է, նայեց իր մանկության տան լուսանկարը՝  կլանված սկսեց  պարել: «Նրանք աքսորվել են և մեկ դար անց, տեսնելով իրենց մանկության տան լուսանկարները,  ճանաչում են իրենց տները»,- ասում է Մարկոսյանը:

Հանեսյանը պատմում է, որ ինքը դեռ հիշում է այն պահը, երբ օսմանցի զինվորները ներխուժեցին իրենց գյուղ:

Երբ Եպրաքսիա Գևորգյանին խնդրեցին պատմել իր հիշողությունների մասին, նա Մարկոսյանին ասաց. «Դուք բախտավոր եք, որ դա չեք տեսել»,- մեջբերում է The Huffington Post- ը:

Մարիամի միակ պահանջն է՝ գնալ իր հարազատ գյուղ և այնտեղից իր թաղման համար հող բերել, եզրափակում է ամերիկյան թերթը:

 

The Huffington Post10 The Huffington Post9 The Huffington Post8 The Huffington Post7 The Huffington Post6 The Huffington Post5 The Huffington Post04 The Huffington Post2 The Huffington Post02 The Huffington Post01

Կարդացեք նաև

Back to top button