ՀասարակությունՑեղասպանություն 100

Թուրքիան շարունակում է առաջ տանել նեոօսմանականության գաղափարախոսությունը.Հրանուշ Հակոբյան

karenghazaryan
Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ԳԱԱ-ում այսօր անցկացվել է «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» խորագրով գիտաժողովը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում այն հերթական միջոցառումն էր, որը գիտական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման առումով կլինի մնայուն՝ իր դերն ունենալով ցեղասպանագիտության զարգացման ու հետագա խորացման գործում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ՝ այն կարեւոր է նաեւ թուրքական շարունակվող ու խորացող ժխտողականության դեմ հետագա քայլերը կանխատեսելու առումով:

Աշխարհաքաղաքական ներկայիս շեշտակի փոփոխությունները նորովի ու գիտականորեն վերագնահատման խնդիրներ են առաջադրում նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում ժխտողականության դեմ պայքարի առումով: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ ներկայումս Թուրքիան քողարկված կամ բացահայտ քայլերով շարունակում է առաջ տանել նեոօսմանականության գաղափարախոսությունը:

Կարեւոր չէ, թե ինչ են ասում, քանի որ ակնհայտ է, որ նոր օսմանականության խնդիրներ է Թուրքիան առաջ մղում իր գործողություններով՝ փորձելով թաքնվել նոր դիմակի տակ եւ դրան հակադարձող գիտական վերլուծությունները կարեւոր են մեր հետագա աշխատանքներում՝ հավելեց սփյուռքի նախարարը:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նկատում է, որ նեոօսմանականությունը բազմավեկտոր է եւ ներառում է նաեւ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը:

Ցեղասպանության ճանաչման պահանջից հատուցման խնդիրներին անցում կատարելը հիմնականն էր անցնող տարվա ընթացքում՝  արձանագրեց ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը: Հատուցման պահանջը վերացական չէ եւ իրականանալի՝ կարծում է ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի փոխանցմամբ՝ հատուցման պահանջի մասով հատուկ փաթեթը պատրաստվում է: Նա կարեւորեց նաեւ թուրքական հասարակության եւ ՀԿ-ների հետ աշխատանքը:

Կարդացեք նաև

Back to top button