Հասարակություն

Դիվերսիայի հետեւանքով երկու զինծառայող է զոհվել, եւս մեկը`դեռեւս չպարզված հանգամանքներում

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմիցձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզականներթափանցման փորձերից հետո, որի արդյունքումվերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել,ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը`հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան,հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով`դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոնգործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններումհայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանականգրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակացությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:

Հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու էցավոտ և անդառնալի կորուստներով լի:

Կարդացեք նաև

Back to top button