ՄիջազգայինՏեսանյութեր

Ավակովը դատի է տվել Սաակաշվիլիին

Նկարը՝ ՏԱՍՍ-ի

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ դատի է տվել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին՝ հրապարակավ իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու համար: Հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  ուկրաինական «1+1» հեռուստաալիքին:

«Ես դատի եմ տվել պարոն Սաակաշվիլիին, որովհետեւ երբ դու ասում ես, որ մարդը գող է, պիտի պատասխան տաս դրա համար: Որքան ես գիտեմ, պարոն Յացենյուկը նույնպես պատրաստվում է նույնը անել (դատարան դիմել)»,-ասել է Ավակովը:

Ավակով իր ելույթի համար նաեւ ներողություն է խնդրել ուկրաինացիներից, ովքեր դարձել միջադեպի ականատես: Նախարարը հայտնել է, որ իր զգացմունքներին է հագուրդ տվել՝ գոռացել է Սաակաշվիլիի վրա, որպեսզի   «չխփի նրան»: «Վարքագծոյին նորմեր կան: Եթե մարդը անամոթաբար նվաստացնում է ինձ հանրության առջեւ, ապա ես պետք է հրապարակայնորեն պատասխան տամ: Ես էմոցիոնալ եմ պատասխանել, որպեսզի չխփեմ այդ մարդուն»,- ասել է Ավակովը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Ավակովը հրապարակել է Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում Սաակաշվիլիի հետ միջադեպի տեսանյութը: Այնտեղ Ավակովը Սահակաշվիլիին անվանում է «գոստրոլյոր» եւ պահանջում «չքվել իր երկրից»: Սահակաշվիլին, իր հերթին, Ավակովին մեղադրում է կոռուպցիոն սխեմաներին առնչություն ունենալու մեջ:

Back to top button