Քաղաքական

Կբողոքարկվի արդյոք սահմանադրական հանրաքվեի արդյունքները

lenabadeyanarminegevorgyan
Դեկտեմբերի 18-ին լրանում է այն ժամկետը, որի ընթացքում խորհրդարանի ընդդիմադիր ուժերը կարող են ՍԴ-ում բողոքարկել սահմանադրական հանրաքվեի արդյունքը: Մինչ պարզ կդառնա, արդյո՞ք հարցը կքննարկի ՍԴ-ն, թե ոչ, մինչ այսօր դեռ շարունակվում են տարատեսակ քննարկումներն ու նոր փաստերի հայտնաբերումը: Ի դեպ՝ Աժ-ի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այն տպավորությունն է ստացել անցած հանրաքվեից, որ այս անգամ խախտումները ուղղորդված են եղել բոլոր կողմերից՝ խախտումները պարտադիր արձանագրելու եւ այնուհետեւ դրանք շահարկելու համար: Իշխանությունը դրա կարիքը չի ունեցել, ասում է Հանրապետական պատգամավորը: Սահմանադրական հանրաքվեի խախտումների, քննությունների ընթացքի եւ հետագա զարգացումների մասին`«Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

 

Back to top button