Քաղաքական

Առնվազն 27 ստորագրություն. ՀԱԿ ստորագրահավաքին միացել է 16 պատգամավոր

lenabadeyan
Այսօր խորհրդարանում շարունակվում է ՀԱԿ նախաձեռնած ստորագրահավաքը՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքը ՍԴ-ում վիճարկելու համար: Մինչեւ շաբաթվա վերջ անհրաժեշտ է հավաքել առնվազն 27 ստորագրություն: Այս պահի դրությամբ ստորագրահավաքին միացել է 16 պատգամավոր: ՍԴ դիմելու նախաձեռնությունը չեն պաշտպանել ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը եւ Հրանտ Բագրատյանը, Ժառանգությունից՝ Ռուբիկ Հակոբյանը, ՕԵԿ-ը ստորագրահավաքին միացել է ամբողջ կազմով, միացել են նաեւ անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը:

Խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերը պաշտոնապես չեն միանում ստորագրահավաքին, բայց առանձին պատգամավորներ այդ խմբակցություններից իրենց դիրքորոշումը կարող են հայտնել: Օրինակ ԲՀԿ-ից  Վարդան Օսկանյանն արդեն միացել է ստորագրահավաքին, մի քանի պատգամավորի հետ եւս բանակցությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ պատգամավորները ստորագրահավքին կարող են միանալ մինչեւ դեկտեմբերի 18-ը:

Ի դեպ՝ ստորագրահավաքի թեման արծարծվել է նաեւ օրակարգային հարցի քննարկման ժամանակ, երբ դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը հարցը կապեց նոր սահմանադրության հետ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ համապատասխան եզրակացություն արեց.
«Կարելի է մտածել, որ ՀՅԴ-ն չի միանալու ստորագրահավաքին»:

 

Կարդացեք նաև

Back to top button