ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

«Շանթի Յուրա»- ի տան վրա հարձակվողը նախկինում ունեցել է բենզալցակայան (լրացված տեսանյութով)

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա:
Հարձակվողը, դիմակավորված և զինված, մտել է տուն, բայց՝ հանդիպելով տանտերերի դիմադրությանը՝ կրակել է նրանց ուղղությամբ: Տանտերերից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին, ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։  Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, շտապօգնության խմբեր:
Վնասվածք ստացած երկու անձ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, հարձակվողը մահացել է:
Հանգամանքները ճշտվում են:

Ավելի վաղ news.am- ը հայտնել էր, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում հայտնի գործարար Յուրա Ղարիբյանին՝ «Շանթի Յուրա»- ին պատկանող տան վրա ավազակային հարձակում կատարածը 39- ամյա Գեւորգ Սարգսյանն է, որը նախկինում բենզալցակայանի սեփականատեր է եղել։

 

Կարդացեք նաև

Back to top button