

Շնորհավորե՛նք սահմանամերձ գյուղերի բնակիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնը նախաձեռնել է «Ուրախ Ամանոր սահմանին» ծրագիրը, որի նպատակն է սահմանապահ բնակավայրերի բնակիչներին փոքրիկ նվերներով փոխանցել մեր շնորհավորանքը:
Հայաստանի սահմանապահ բնակավայրերի բնակիչներին Ամանորին և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ իրենց շնորհավորանքը փոխանցելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնը նախաձեռնել է «Ուրախ Ամանոր սահմանին» ծրագիրը: Այս բարեգործական նախաձեռնությամբ կենտրոնը կոչ-հորդորով դիմում է բոլոր ցանկացողներն. նախընտրած սուպերմարկետներից քաղաքացիներն իրենց առօրյա գնումներին զուգահեռ գնումներ կատարեն նաև սահմանամերձ գյուղի բնակիչների համար, իսկ նվերներով ավտոմեքենան դեկտեմբերի 21-ին կուղևորվի Իջևան, որտեղ էլ թեմական առաջնորդի, տեղի հոգևորականների ու համայնքապետերի առաջնորդությամբ ապրանքները կբաժանվեն 8 սահմանամերձ գյուղերի:
«Այդ սուպերմարկետներն են Կոմիտասի, Դավիթաշենի, Տիգրան Մեծի, Փակ շուկայի «Երևանի Սիթի» սուպերմարկետներն ու Երևան Մոլի «Քարֆուրը»: Մեր հիմնական անելիքն է սուպերմարկետ այցելողներին դեկտեմբերի 19-ին առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 20.00- այցելողներին առաջարկել, խնդիրել, շահագրգռել, որպեսզի իրենց գնումների հետ մեկտեղ մի փոքրիկ նվեր ել գնեն ս սահմանամերձ գյուղերի բնակիչների համար: Քանի որ մենք շնորհավորանքի ենք պատրաստվում շատ ցանկալի է, որ առաջնահերթ գնեն գրենական պիտույքներ, խաղալիքներ, տնտեսական ապրանքներ, քաղցրավենիք, իսկ պարենային սննդամթերքից էլ գնեն ժամկետային խնդիր չունեցող մթերք»:
Մայր Էթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալակն ծառայության պետ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի տվյալներով՝ արդեն երկու տարի գործունեություն ծավալած կենտրոնը միայն այս տարի 65 միլիոն դրամի դրամական և նյութական օգնություն է ցուցաբերել հաշմանդամություն ունեցող, սիրիահայ, զինվորեր կորցրած, հիվանդ երեխաներ ունեցող և անապահով մոտ 1200 ընտանիքի: Կենտրոնը դեռևս չունի ուսանողներին աջակցելու առանձին ծրագիր, սակայն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ լավ առաջադիմությամբ, սակայն անվճարունակ ուսանողի ուսման վարձը հոգացել է կենտրոնը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնն օգնություն է ցուցաբերում նաև նրանց, ովքեր չլինելով վերոնշյալ ընտանիքների ցանկում, սակայն դիմում են՝ օգնություն ստանալու ակնկալիքով: Ի դեպ նման դեպքեր արձանագրվել են կենտրոնում: Նրանց էլ տրվում է հոգեբանական և հոգևորական խորհրդատվություն, ասում է հոգևորականը:
Կենտրոնը փորձում է հիվանդ երեխաներ ունեցող ընտանիքներին հասցնել առաջնային օգնություն: Այս տարի մանկական ուղեղային կաթվածով, գլխի քաղցկեղով, և արյան լեյկոզով հիվանդ 15 երեխայի ցուցաբերել է օգնություն:




