
Հայաստանի Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում հրապարակվել են դեկտեմբերի 6- ին կայացած Սահմանադրության փոփոխությունների վերջնական արդյունքները։ Հանձնադողովը նաեւ մերժել է ՀԱԿ- ի՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը։
Ըստ պաշտոնական վերջնական արդյունքների՝ դեկտեմբերի 6- ին կայացած քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող 2 մլն 566 հազար 998 քաղաքացիներից 1 մլն 337 հազար 670- ը կամ ընտրողների 50,74%- ը։
Փոփոխություններին կողմ է քվերկել մասնակիցների 63,37%- ը, դեմ՝ 32,36%- ը։ Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ։




