

Հայաստանի Հանրապետության հիմներգով այսօր հայտարարվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի մեկնարկը: Համագումարին մասնակցել է կուսակցության 245 պատվիրակ: Մինչ բուն օրակարգին անցնելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սահմանին զոհված զինվորների հիշատակը, ապա ելույթի խոսքով է հանդես եկել կուսակցության խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսում է իր երկար քայլերթը դեպի լուսավոր Հայաստան»,- իր ելույթում հայտարարել է Մարուքյանը՝ պարզաբանելով, թե ինչ է դրված կուսակցության գործունեության հիմքում: «Մեր առաջամարտիկներն ունեցել են երկու երազանք՝ ունենալ անկախ, ինքնիշխան ժողովրդավարական Հայաստանի ստեղծումը և երկրորդը՝ դա Արցախի ազատագրումն էր: Հետ նայելով այս տարիներին, մենք կարող ենք ասել, որ հաջողվել է առաջին երկու երազանքներն իրականացնել»,-ասել է Լուսավոր Հայաստանի խորհրդի անդամը:
Այսօրվանից լուսավորվեց Հայաստանը,սակայն ոչ թե տնտեսական զարգացման հենքի վրա, այլ նոր կուսակցության մուտքով: Հայաստանում գործող ու գրանցված 70 կուսակցությունների շարքը համալրեց «Լուսավոր Հայաստանը» կուսակցությունը ու այսօր Երևանյան հյուրանոցներից մեկում դասական երաժշտության հնչյուների ներքո տեղի ունեցավ կուսակցություն հիմնադիր համագումարը: ԱԺ-ի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով կուսակցություն հիմնադիրներից է,ասում է, որ կուսակցություն ստեղծելու անհրաժեշտություն կար և ամենևին էլ կապ ված չէ Սահմանդրական փոփոխությունների հետ:
Արդեն համագումարի ժամանակ բացման խոսքում Էդմոն Մարուքյանը նշեց, որ մեր հայրերը ազատամարտիկները ունեցել են երկու երազանք՝ անկախ, ինքնիշխան Հայաստանի ստեղծում և Արցախի ազատագրում: Այդ երազանքներն իրացնել հաջողվել է: Բայց, կա նաև երրորդ երազանք` թե ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում կառուցել, և «Լուսավոր Հայաստանի» գործունեությունն ուղղված է հենց այդ երազանքի կատարմանը:
Մարուքյանը հստակեցրեց` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրում է եվրոպական ճանապարհ և « իրենք դեմ են հասարակությունը սև ու սպիտակի բաժանելուն, դավաճաններ փնտրելուն: Եվ նման հայտարարություն արեց ՝ մեզ համար դավաճանը ամենօրյա կաշառակերն է, որը վտանգում է Հայաստանի արդիականացումը:




