
տեղադրվել է ժամը 15։48- ին
լրացվել է ժամը 18։12- ին


Աշնանային նստաշրջանի աշխատանքը խորհրդարանական խմբակցություններն այսօր ամփոփել են ավանդական ճեպազրույցներով: Թեև արդեն հայտնի է, որ հաջորդ շաբաթ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է հրավիրելու, բայց այս ճեպազրույցները վերջինն էին աշնանային նստաշրջանի ընթացքում, թերևս հենց դրանով էլ կարևոր՝ խմբակցություններից շատերի համար:
ՀԱԿ-ն, օրինակ, ճեպազրույցները չի բոյկոտել՝ ի տարբերություն ողջ քառօրյայի: Իսկ քննարկման թիվ մեկ թեման եղել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ընդդիմադիրները խոսել են իրենց հետագա քայլերի մասին, նախագիծը պաշտպանած ուժերը արձագանքել են ընդդիմադիրների գնահատականներին:




