Հասարակություն

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու։

Ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը: Մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը դիմել են 1954թ. ծնված Անուշավան Հազարապետի Զաքարյանը¸ 1948թ.-ին ծնված Ավթանդիլ Գարեգինի Գրիգորյանը, 1957թ.ծնված Անահիտ Եղիշեի Արշակյանը, 1967թ. ծնված Արմեն Արտավազդի Ամիրյանը, 1981թ.ծնված Գոհար Գագիկի Գասպարյանը, 1974թ.ծնված Սուսաննա Վրեժի Հովհաննիսյանը, 1971թ. ծնված Վարդան Միքայելի Ալեքսանյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին:

Back to top button