Հասարակություն

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը

hasmikdilanyan
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշեց, որ ծրագրի ներդրումը կապահովի թռիչքների անվտանգության մակարդակի շարունակական բարելավումը:
«Ծրագրի նպատակն է թռիչքային անվտանգության ապահովման համակարգի շարունակական կատարելագործումը և դրա հնարավորինս ամբողջական կիրառումը ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխան»,-հայտարարել է Մովսեսյանը:

Ծրագիրն ուղղված է պետական կառավարման մարմինների և քաղաքացիական ավիացիայի ոլորտի կազմակերպությունների ներդաշնակեցմանը` իրենց կողմից թռիչքների անվտանգության ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման գործում, պետությունում թռիչքների անվտանգության ապահովման արդյունավետության ընդհանուր ցուցիչների վերահսկմանն ու գնահատման ապահովմանը, թռիչքների անվտանգության պետական կառավարման համակարգի շարունակական բարելավմանը:

Back to top button