
Այս տարվա հունվարին Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով մեղադրվող Վալերի Պերմյակովի դեմ դատական առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18- ին, հայտնում է news.am- ը։
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ datalex.am- ի՝ դատաքննությունը տեղի կունենա Շիրակի մարզի ընդհանուր իրավասաության դատարանում՝ Հարություն Մովսեսյանի նախագահությամբ։ Սակայն datalex- ը դատաքննության ժամանակացույց չի ներկայացնում։
Ըստ մեղարդական եզրակացության՝ «Վալերի Պավելի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 12-ին ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի,1283689 համարի ինքնաձիգով,5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով <<Մալայա կրեպոստ>> կոչվող տարածքում իրականացնելով պահակային ծառայություն,ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստներ , գումար հայթայթելու նպատակով շրջել է Գյումրի քաղաքում:
Ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ` զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ դարպասի բաց դռնակից մտել է բակ,մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի, 1283689 համարի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին,Հասմիկ Ավետիսյանին,Սերյոժա Ավետիսյանին,Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին,որից հետո մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, այն է` ունենալով երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ, վերը նկարագրված եղանակով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու փոխարեն ` ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում անօգնական վիճակում գտնվող վեցամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի ձախ կեսի,որովայնի, ինչպես նաև ձախ բազկի շրջաններում` պատճառելով կտրած-ծակած թափանցող և չթափանցող վերքեր,որոնց հետևանոքով մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:
Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով նույն տնից հափշտակելով 64.300 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ սպարտային գլխարկ,տաբատ,բաճկոն,մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ <<NOKIA 302>>, <<NOKIA 6300>>, <<NOKIA 7260>> տեսակի բջջային հեռախոսներ և 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար,դեպքի վայրից հեռացել է:
Այնուհետև Վալերի Պերմյակովը, Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ,դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած ՀՀ պահպանվող պետական սահմանի հատված, տեղանքը դիտարկելու,սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով ժամը 17-ի սահմաններում գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը,ուսումնասիրել տեղանքը, վերադարձել` պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում ` գիշերը, ապօրինի հատել սահմանը: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Վալերի Պերկյակովը, չունենալով սահման հատելու իրավունք վերապահող սահմանված փաստաթղթեր և պատշաճ թույլտվություն, նույն օրը` ժամը 24-ի սահմաններում, փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը,սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել,քանի որ 2015թ. հունվարի 13-ին` ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից»:




