

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում 2011թ մեկնարկել է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը: Մինչ այդ, 2010թ հայ և միջազգային փորձագետները ուսումնասիրել ու պարզել են, որ անասնապահության զագացման համար բազմաթիվ խնդիրներ կան: Ծրագիրն իրականցնում է Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը, որի տնօրեն Գագիկ Խաչատրյանն այսօր որոշ մանրամասներ է փոխանցել լրագրողներին:
Արոտավայրերի առավել արդյունավետ օգտագործում, կերի կայուն բազայի ստեղծում, գյուղատնտեսական տեխնիկայի ապահովում, անասնաբուժական խորհրդատվություն: Այս և մի շարք այլ խնդիրների լուծման նպատակով մեր երկրում 2011թ-ից սկսվեց իրականացվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերը» (CARMAC1, CARMAC2):
Ուղղությունը պատահական չէր ընտրվել, 2010թ մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները միջազգային փորձագետների հետ համատեղ ուսումնասիրել ու պարզել են, որ ՀՀ-ում արոտավայրերն անարդյունավետ են օգտագործվում: Սկզբնական փուլում ընտրվել էր 6 մարզ, 55 համայնք:
Այժմ ծրագիրն իրականցվում է 81 համայնքներում: Ընտրվել են այն մարզերը, որտեղ անասնապահության զարգացաման հեռանկարկներն ակնհայտ էին՝ Շիրակ, Արագածոտն, Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, Լոռի: Ծրագրին մասնակցելու պարտադիր պայմանը կոոպերացիաների ստեղծումն էր: Հեշտ չէր գյուղացիներին միավորվելու, համատեղ աշխատելու առաջարկ անել, մարդկանց թվում էր, թե ԽՍՀՄ շրջանի կոլխոզային տնտեսություններն են վերադառնում: ԾԻԳ-ի տնօրենը, սակայն, վստահեցնում է, որ դժվարություններն արդեն անցյալում են, և համայնքներում կազմված կոոպերացաներն ունեն 12 հազար անդամ: Իսկ ծրագրի իրական հաջողության գրավաանը թերևս , Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանի ներկայացրած թվերն են. «Կովերի կաթնատվությունն ավելացել է 20 տոկոսով, մսատվությունը 18-20 տոկոսով, մանր եղջերավոր անասունների մոտ կաթնատվությունն ավելացել է 16 տոկոսով, ցուցանիշները համեմատելով ներդրումների հետ, կարող ենք ասել, որ այս ծրագրում ներդրված յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց մոտ մեկ դոլարի եկամուտ է բերվում: Ծրագրերը շատ հաջող են իրականացվում Գեղարքունիքի մարզում, Շիարկի մարզում, որտեղ անասնապահության համար բարենպաստ պայմաններ են»:
Ցուցանիշերն ավելացել են, այժմ էլ այլ խնդիրներ կան, օրինակ, արտադրանքի իրացման հետ կապված: Այստեղ էլ գործում է ծրագրի մյուս բաղադրիչը՝ մրցակցային դրամաշնորհային ծրագրերը, շուրջ 73 նման ծրագիր արդեն գործում է: Թե ինչ են առաջարկել կոոպերացիաները, պարզաբանում է ԳՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը.
«Տարբեր ուղղություններ կան՝ անասնապահություն, բուսաբուծություն, ջայլամաբուծություն, ճագարաբուծություն, մրգերի վերամշակում»:
2011-ին մեկնարկած ծրագիրն ավարտվում է 2016-ին: Երկրորդ ծրագրին միացել են նաև Կոտայքի ու Վայոց Ձորի մարզերը, այն կավարտվի 2020թ:




