Հասարակություն

Դեկտեմբերի 10-ը մադու իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է

Նկարը՝ Մեդիա կենտրոնի
sonahakobyan
Դեկտեմբերի 10-ը մադու իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու  տենդենցներին են այսօր անդրադարձել «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արման Դանիելյանը: Երկու բանախոսներն էլ ամփոփելով 2015 թվականը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, նշել են, որ Հայաստանը զգալի հետընթաց է ապրել: Այն փաստը, որ Ազատության հրապարակում տեղի է ունենում նստացույց այսպիսի պայմաններում, եւ չի թույլատրվում տեղադրել վրան, սա եւս մարդու իրավունքի խախտում է, ասել է Արտակ Զեյնալյանը:

 

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը 2015 թվականին ապրել է հետընթաց և «Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը կարծում է, որ Հայաստանում ոտնահարվում է մարդու ինչպես ընտրական, այնպես էլ խոսքի ազատ արտահայտման և խաղաղ հանրաքվեների անցկացման իրավուքները:

Թե այլ երկրների համեմատությամբ Հայաստանում ինչ վիճակում են մարդու իրավունքները՝«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արման Դանիելյանը չի էլ ցանկանում այդ համեմատությունը տանել օրինակ հարևան Ադրբեջանի հետ: Նման համեմատություն նա նախընտրում է կատարել եվրոպական առաջատար երկրների հետ:

Արտակ Զեյնալյանի դիտարկմամբ՝ մեր երկրում չափազանց շատ են նաև սեփականության իրավունքի խախտման դեպքերը: Տուգանքների վերաբերյալ կայացված  յուրաքանչյուր որոշում ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ Ճանապարհային ոստիկանության և ԴԱՀԿ-ի  կողմից արդեն իսկ ոտնահարություն է սեփականության իրավունքի նկատմամբ:

Միևնույն ժամանակ մարդու իրավունքերի ոտնահարման աճին զուգահեռ աճում է նաև ՀՀ քաղաքացիների իրավագիտակցությունը, ինչը ևս Արտակ Զեյնալյանը չի կարող անտեսել:

Կարդացեք նաև
Close
Back to top button