

Դեկտեմբերի 7-ին, aad.am ( Armenia, Artsakh, Diaspora` Սոցիալական, մշակութային, նորաձեւության հանրային պորտալ՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի համար) կայքը նշեց իր 6-ամյակը, ինչն էլ առիթ էր հանդիսացել՝ հավաքվելու և ամփոփելու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները:
Հայկական հեռուստատեսությունում և ռադիոյում ներդրած ավանդի համար արժանացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի հանրային ռադիոյի երկարամյա տնօրեն` Արմեն Ամիրյանը: 
Հայ սպորտի պատմության մեջ ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացավ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն, ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ` Ալբերտ Ազարյանը:
Կրթության ոլորտում կատարած նշանակալից աշխատանքների և ցուցաբերած ակտիվ գործունեության համար Տարվա լավագույն նախարար ճանաչվեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Լրատվամիջոցների հետ օպերատիվ աշխատանքի և ակտիվ գործունեության համար պատվոգրի արժանացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը:
Տարվա լավագույն մարզիկ անվանակարգին արժանացավ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Տարվա լավագույն լրագրողներ ճանաչվեցին Արմինե Գևորգյանը՝ Հայաստանի Հանրային ռադիո, Լուսինե Ղազարյանը Henaran.am կայքից եւ Նաիրա Հարությունյանը՝ Newsbook.am կայքից:





