Հասարակություն

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30 -ի
դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան
ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ  մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

Back to top button