Քաղաքական

Ինչով էր տարբերվում այս հանրաքվեն նախորդներից

arminegevorgyankarenghazaryan
Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն ոչնչով չէր տարբերվում նախորդ հանրաքվեներից։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։ «Ես կցանկանայի, որ երկրում կայանար այնպիսի հանրաքվե, որի արդյունքում ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ կաճեր»,-ձեւակերպէլ է պատգամավորը։ Նրա խոսքով՝ այս հանրաքվեով չհաջողվեց միջազգային հանրությանը ներկայացնել, որ մեզ մոտ ամեն ինչ ազատ է եւ արդար: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համոզմամբ էլ՝ հանրաքվեն ընդհանրապես հեռու էր գաղափարախոսությունից:

 

Կարդացեք նաև

Back to top button