Քաղաքական

Արդյո՞ք ՀՅԴ-ի համար անընդունելի կլինեն ընտրախախտումները.Արմեն Մարտիրոսյան

arminegevorgyan
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ որոշ տեղամասերում վստահված անձինք վաճառվել են: Վերջինս նշել է, որ բոլոր նրանք, ովքեր ընտրություններով փոփոխություն են խոստանում, թող այս իրավիճակը տեսնեն եւ կեղծ կատեգորիաներով չփորձեն շեղել հասարակությանը:

 

Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած մամուլի ասուլիսում ՝Սահմանադրական հանրքվեի ընտրությունները «խայտառակություն» որակեց:

Վերջինս մի քանի դիտարկումներ ներկայացնելուց  հետո նշեց, որ այն տեղերում որտեղ, ՀԱԿ –ի և «Ժառանգության» ներկայացուցիչները եղել են իրենց տեղերում ՈՉ-ը հաղթել է, իսկ որ տեղերում վաճառվել են հանձնաժողովականները, ապա պատկերը միանգամայն  այլ է եղել: Արմեն Մարտիրոսյանը նկատում է, որ մեծ մասնակցության ցուցանիշներ են գրանցվել, օրինակ Դավիթաշենի երկու ընտրատեղամասերում, եթե նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցել են 700 հոգի, ապա այս ընտրություն ժամանակ մասնակցել են 900 հոգի, ու սա այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով մոտ 100 հազար մարդ արտագաղթել է Հայաստանից:

«Ցավոք սրտի ունենք տեղամասեր, որտեղ հանձաժողովականները վաճառվել են բառիս բուն իմաստով,այն աշխատանքը, որ կատարել են մնացածը իրենց 30 արծաթով մնացածը ջուրն են գցել: Աջափնյակում եղել է 155 դպրոց, 6/18 ընտրատեղամաս, որտեղ «այո»-ն եղել է գրեթե 900-ի չափ, «ոչ»-ը՝ 150: Այն դեպքում, երբ կողքի տեղամասերում կամ եղել է հավասար կամ «ոչ»-ը հաղթել է: Ակնհայտ է վաճառքի փաստը: Նաեւ մեկ հանգամանք, ոստիկանությունը խիստ անգործություն է դրսեւորել՝ օրենքով իր վրա դրված պարտականություններին ընդհակառակ: Հրայր Մանուկյանի դեպքում, տեսնելով թիվը, որեւէ միջամտություն չեն իրականացրել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակից դիմեց նաև Դաշնակցություն կուսկացությանը, մասնավորապես հիշեցնելով իրենց խոստումը, այն որ իրենց համար եթե ընտրությունները կեղծիքներով անցնեն, այդ դեպքում իրենք կմիանան ժողովրդին եւ իրենց համար նույնքան ընդունելի է նոր Սահմանադրության նախագիծը, որքան անընդունելի են լինելու կեղծիքները:

«Ես սպասում եմ իրենց արձագանքին, թե եվրոպացիների նման ասելու են մեկ քայլ առաջ էր այս ընտրությունները, թե ոչ»:

Back to top button