Հասարակություն

«Նոր Հայաստանը» հասավ Ազատության հրապարակ, ապա շարունակեց երթը

«Նոր Հայաստան»-ը Ազատության հրապարակից այսօր երթով շարժվել է Հանրաքվեի ընտրական հանձնաժողով, սակայն ԿԸՀ չհասած, երթի մասնակիցների երթը կանգնեցվել է ոստիկանության կողմից։

«Մեր պահանջն է՝ անվավեր ճանաչել կեղծ քվեարկության արդյունքը: Մենք խաղաղ ենք, մենք խնդրում ենք տրամադրել հնարավորություն մոտենալ ԿԸՀ-ին և մեր պահանջը հնչեցնել այդ պետական մարմնի շենքի մոտ»,- հայտարարել է նախաձեռնության ներկայարուցիչ Անդրիաս Ղուկասյանկ։

Երեւանի փոխստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել է, որ շենքի մոտ ցուցարարներին չեն թողնում, քանի որ այնտեղ աշխատում է հանձնաժողովը, հեռուստաընկերություններն այնտեղից ուղիղ եթեր են ապահովում եւ իրենք նրանց աշխատանքը կարող են խանգարել։

Դրանից հետո ցուցարարները շարունակել են իրենց երթը մայրաքաղաքի փողոցներով։

Կարդացեք նաև

Back to top button