

Հանրապետության ստացիոներ բժշկական հաստատություններում բուժվող 1542 հիվանդ այսօր ցանկություն է հայտնել մասնակցել քվեարկությանը Հանրալքվեի կենտրոնական հանձնաժողովում հայտնել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը։ Քանի որ շրջիկ քվեարտուփ է գործել, նա չի կարողացել նշել, թե ցանկացողներից քանիսն են մասնակցել քվեարկությանը։
Իսկ ՀԿՀ վերահսկիչ- վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հատնել է, որ քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներում ֆինանսական խախտումներ չեն արձանագրվել։ Միայն մի քաղաքացի փոխանցել է օրենքով նախատեսված գումարից ավելի, ինչը փոխանցվել է պետբյուջե։ Բաբիկյանը չի ճշտել, թե որ հիմնադրամի համար է նախատեսված եղել գումարը։
Կարեն Ղազարյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 20։00- ի թողարկմանը




