
Նկարները՝ Մեդիա կենտրոնի

«Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու 11 և 2 ֆիզիկական բռնության դեպք ենք այսօր արձանագրել: Կուզեի նշել հատկապես Կոմիտաս 56 հասցեում Այո-ի շտաբի վարքագիծը». Աշոտ Մելիքյան:
Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր «Մեդիա Կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ խոսել է օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերում ԶԼՄ աշխատանքների մասին, նշել է, որ դեպքեր են եղել, երբ Կոմիտեի ազատ արձագանքման ջոկատի միջամտության անհրաժեշտություններ են եղել: Ըստ Աշոտ Մելիքյանի՝ դեռ վաղ է խոսել, թե ինչ չափի են եղել խոչընդոտները ԶԼՄ-ների հանդեպ, բայց եւ նշել է որոշ թվեր՝ 2 ֆիզիկական բռնություն եւ աշխատանքի խոչընդոտման 11 դեպք: Այսօր թե՛ դատախազությունը, թե՛ ոստիկանությունը ակտիվորեն արձագանքել են ԶԼՄ-ներով հնչած ահազանգերին, բայց վստահություն այս վերահսկողական գործընթացի եւ եւ ամենակարեւորը՝ արդյունքի ու հետեւանքների հանդեպ Աշոտ Մելիքյանի մոտ չկա:
Աշոտ Մելիքյան




