Հասարակություն

Ֆիլմի պատմությունը մարդկանց ճակատագրի նման էր. երկրաշարժից առաջ եւ հետո

alisagevorgyan
Հուշերի առանձին պատառիկներ հավաքվում, ի մի են բերվում ու ամբողջացնում մի սարսափելի պատմություն, որն արդեն 27 տարվա վաղեմություն ունի:  Թերևս շատերը կցանկանային ազգի ու անհատի հիշողությունից ջնջել, մոռանալ այդ պատմությունը, բայց պատմությունն, ավաղ, իր պարտադրող ներկայությամբ այսօր էլ մեր կողքին է՝ ֆիզիկապես ու բարոյապես մաշված դոմիկ-տնակներում  գոյատևող մարդկանց ու արհավիրքի պատմության դասը չսերտած ու դրանից ոչ մի հետևություն չարած հասարակության տեսքով: «Ռադիոլուր»-ի զրուցակիցները ռեժիսոր-սցենարիստ Ռոբերտ Մաթոսյանն ու կինօպերատոր Լաերտ Պողոսյանն են, մարդիկ, ովքեր 88-ի աղետալի երկրաշարժի հետ կապված իրենց հիշողություններն ունեն: Մի ֆիլմի պատմություն, որը աղետը վերապրած մարդկանց ճակատագրի նման  բաժանվեց երկու մասի՝ երկրաշարժից առաջ ու երկրաշարժից հետո:

 

 

Back to top button