Հասարակություն

Մինչև ժամը 13-ը դատախազությունը գրավոր դիմումներ չի ստացել.Արմեն Մարուխյան

lusinevasilyan
ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում տեղեկություններ է հայտնել, ներկայացրել է մինչև քվեարկության օրը, ինչպես նաև դեկտեմբերի 6-ին մինչև ժամը 13-ը ստացված դիմումների, հաղորդումների վերաբերյալ:

Նա նշել է, որ մինչև դեկտեմբերի 6-ը դատախազությունը հանցագործության մասին 1 հաղորդում է ստացել, որով քրեական գործ է հարուցվել:

Հաղորդումը դատախազությանն ուղղել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա հաղորդման հիման վրա Երևանի թիվ 9/2 ընտարտեղամասի հանձնաժողովի անդամը կալանավորվել է: Քրեական գործը հարուցվել է Քրօր 149 հոդվածի 2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նյութապես շահագրռելու ճանապարհով հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը: Գործի քննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Այսօր մինչև ժամը 13-ը դատախազությունը գրավոր դիմումներ չի ստացել, բայց լրատվամիջոցների՝ ընտրախախտումներին վերաբերող հրապարակումները ուսումնասիրվում են: Ըստ գլխավոր դատախազության ներկայացուցչի՝ այս պահին ուսումնասիրվում է թվով 10 հրապարակումներում նշված հանգամանքների իսկությունը:

Կարդացեք նաև

Back to top button