Հասարակություն

Ստուգվում է «ՔՀԻ» դիտորդին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելու ահազանգը

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի կայքէջում (www.hra.am) դեկտեմբերի 6-ին հրապարակվել են տեղեկություններ, որ 1/24 ընտատեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդին թույլ չի տվել ծանոթանալ գրանցամատյաններին։

Մեկ այլ ահազանգի համաձայն՝ նույն տեղամասում  խախտվել է գաղտնի քվեարկությունը։

Մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն, նախապատրաստվում են նյութեր։

Կարդացեք նաև

Back to top button