

Ժամը 11-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 201 հազար 259 մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների 7.84 տոկոսը: Երևանում մասնակցության ցուցանիշը 66040 է, ինչը նշանակում է, որ մինչև կեսօր ընտրատեղամասեր գնացել ու քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 7.81 տոկոսը: Մասնակցության առումով մարզերից ամենաակտիվը Սյունիքն է՝ 12.02 տոկոս, ապա Արարատը՝ 10.97 և Տավուշը՝ 8.33 տոկոս: Ամենապասիվն առայժմ Շիրակի և Լոռու մարզերն են՝ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավուքն ունեցողների համապատասխանաբար 4.5 և 5.5 տոկոսները:
Մասնակցությանմասին նոր տվյալներ ներկայացվելու են ժամը 15-ին:




