

Հանրաքվեի կենտրոնական հնաձնաժողովի տեղեկատվական սրահում այսօր ողջ օրը, կեսժամյա պարբերականությամբ լրագրողների հետ հանդիպելու են հանձնաժողովի անդամներն ու հանրաքվեի գործընթացին առնչվող տարբեր հաստատությունների ներկայացուցիչները: Նրանք տեղեկություններ են հաղորդելու հանրաքվեի ընթացքի, ընտրողների մասնակության մասին:
Մասնակցության մասին առաջին տվյալները կներկայացվեն ժամը 12-ին: Դրանք կթարմացվեն 3 ժամյա պարբերականությամբ և աղյուսակավորված կներկայացվեն ըստ մարզերի ու Երևան քաղաքական վարչական շրջանների:
Հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է էլեկտորնային քվեարկությանը վերաբերող տեղեկություններ: Նրա խոսքով՝ էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի՝ ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն ու նրանց ընտանիքի անդամները: Նրանց քվեարկությունն արդեն կայացել է: Արդյունքները կամփոփովեն ժամը 20.00-ից հետո:
Սմբատյանի փոխանցմամբ՝ շրջիկ քվեատուփերի միջոցով են քվեարկելու բուժհիմնարկներում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիները: Նրանց հստակ թիվն առայժմ հայտնի չէ:
Զինծառայողները քվեարկում են մոտակա ընտրատեղամասերում: Զինվորների համար անձը հաստատող փաստաթուղթը զինվորական գրքույկն է:




