Քաղաքական

Ինչպես են քաղաքական գործիչները գնահատում քարոզարշավի ընթացքը

karenghazaryan
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեծ իմաստով հաջողված է համարում Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Կողմերն անկաշկանդ հնարավորություն են ունեցել իրենց մոտեցումները ներկայացնելու հանրությանը՝ շեշտել է նա: Նրա դիտարկմամբ՝ «այո»-ի կողմնակիցներն ավելին են եւ դրան, ըստ Խոսրով Հարությունյանի, նպաստել են նաեւ «ոչ»-ի կողմնակիցների կողմից հնչեցված «մահ ռեժիմին» կարգախոսը: 
Հանրաքվեում «այո»-ի օգտին կողմնորոշվելու մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել են նաեւ Հայաստանում ազգային փոքրամասնությունների՝ քրդական, ասորական եւ հունական համայնքների ղեկավարները:

 

Խոսրով Հարությունյանը ենթադրում է, որ քարոզարշավի ընթացքում հնարավոր է դարձել հանրային զգալի զանգվածի մոտ ձեւավորել գիտակցված մոտեցում բարեփոխումների նկատմամբ: Ըստ նրա՝ «այո»-ի կողմնակիցները առավել հիմնավոր փաստարկներ են ներկայացրել՝ ի տարբերություն «ոչ»-ի կողմնակիցների:

Փոխարենը, Խոսրով Հարությունյանի գնահատմամբ, «այո»-ի կողմնակիցները ներկայացրել են հանրությանը, թե ինչ նոր համակարգային լուծումներ են առաջարկում սահմանադրական բարեփոխումներով, որոնք չկան գործող սահմանադրության մեջ: Նման կետերից մեկն առնչվում է ազգային փոքրամասնություններին: Հենց հատկապես այդ կետը հաշվի առնելով էլ Հայաստանում քրդական, ասորական «Աթուր» եւ հունական «Իլիոս» համայնքների ղեկավարները այսօր հայտարարեցին, որ ողջունում են սահմանադրական փարեփոխումները եւ «այո» են քվեարկելու: Կնյազ Հասանով՝ քրդական համայնքի ղեկավար:

Ազգային փոքրամասնություններին առնչվող կետը կողմնորոշվելու հարցում կարեւորեց նաեւ «Աթուր» ասորական համայնքի նախագահ Արսեն Միխայիլովը.

Բարեփոխումներով քայլ է կատարվում առաջ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Դա կարեւոր է դարձել նաեւ Երեւան քաղաքի հունական «Իլիոս» համայնքի կողմորոշման համար՝ ասաց համայնքի նախագահ Սլավա Ռաֆայելդիսը:

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ղեկավարների գնահատմամբ՝ բարեփոխումներում կան մի շարք դրական փոփոխություններ նաեւ արդարադատության, մարդու իրավունքների եւ սոցիալակն ոլորտներում: Ինչ վերաբերում է երկրի կառավարման համակարգին, ապա, ինչպես նշեցին, իրենց համար էական տարբերություն չկա՝ եկիրը նախագահը կղեկավարի, ԱԺ-ն, թե՞ վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button