Հասարակություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կեսօրից հետո կբացվի

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ ձյան առատ տեղումներից հետո Վրաստանի ճանապարհաշինարարներն ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մաքրելու և երթևեկելի դարձնելու ուղղությամբ։

Հաղորդման համաձայն՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  երկկողմանի երթևեկելի կլինի  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։

Կարդացեք նաև

Back to top button