Հասարակություն

Որոշ ավտոճանապարհներ շարունակում են դժվարանցանելի մնալ

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  հանրապետության գրեթե ամբողջ տարածքում
տեղում է առատ ձյուն:

Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան,
Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները,  Գավառի, Մարտունու
ավտոճանապարհները, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի), Վարդենյաց և Մեղրու
լեռնանցքները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք նաև

Back to top button