

ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր հիմնավորել է իր «ոչ»- ը, մանսավորապես՝ խոսելով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրա վտանգավորության մասին: ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն էլ գոհունակություն է հայտնել քարոզարշավի ընթացքից:
ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը չի ընդունում առաջարկվող սահմանադրությունը ու հիմնավորում՝ թե ինչու է այն վատը: Նա գերադասում է խոսել իրեն առնչվող ոլորտում կատարված փոփոխությունների մասին:
ՀՀ առաջին օմբուդսմենին անհանգստացնում է սեփականության իրավունքներին վերաբերող հարցը: Մասնավորապես այն, որ սեփականությունն անձեռնմխելի է Եվրոպայում, մինչդեռ ՀՀ-ում սեփականության իրավունքի պաշտպանությունը թուլացվում է նոր կազմված սահմանադրությամբ:
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի համար Սոցիալական իրավունքներին առնչվող գլուխներն են նաև մտահոգիչ: Առաջարկվող սահամանադրությունը ՄԻՊ-ին զրկում է սոցիալական խնդիրները բարձրացնելուց, ասաց: դրանից զրկվում է նաև հասարակ քաղաքացին։
Բացի վերոնշյալներից՝ ՀՀ առաջին օմբուդսմենն անընդունելի է համարում դատավորների անձեռնմխելիության իջեցումը: Ինչո՞ւ են թողել պատգամավորներին անձեռնմխելի ու նման հնարավորություն չեն թողնում անգամ Սահմանադրական դատարանի անդամներին, հարց է տալիս իրավապաշտպանը։
Ակտիվ քարոզարշավին մնացել է երկու ոչ լիարժեք օր ու ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը գոհ է ընթացքից : Այն հաջողված էր, քանի որ «այո»- ի ու «ոչ»- ի կողմնակիցները կարողացան ասել ինչ ուզում էին։ Արտակ Դավթյանն անհեթեթություն համարեց խոսակցությունները, թե իրենց իսկ սկսած սահմանադրական հանրաքվեի նախաձեռնության ձեռքը կրակն են ընկել ու փորձում են հետքայլ անել։




