
Կյանքից հեռացել է Հանրային հեռուստաընկերության երկարամյա աշխատակից Սաշիկ Սիմոնյանը: Նա Հանրային հեռուստաընկերությունում ծավալել է շուրջ 35 տարվա աշխատանքային գործունեություն, որոնցից 27 տարիներին գլխավորել է հնչյունային ռեժիսորների բաժինը:
Առաջին ալիքի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Սաշիկ Սիմոնյանի հարազատներին ու ընկերներին՝ լավ մարդու, հավատարիմ ընկերոջ եւ սիրելի գործընկերոջ կորստի կապակցությամբ:
Սաշիկ Սիմոնյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ին, Ֆուչիկի 27/34 հասցեում գտնվող «Մատուռ» սգո սրահում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին:




