
Ինչպես եւ կանխատեսում էր ԱԻն հիդրոմեծ ծառայությունը, այսօր Երևանում ձյուն տեղաց: Տեղումները կշարունակվեն նաեւ 4-ին, իսկ դեկտեմբերի 6-ին եւ 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին կա թույլ ձյան հավանականություն:
Հանրապետության տարածքում` 4-ին, 6-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում ձյան տեսքով տեղումները կպահպանվեն, սակայն կդիտվի նրանց ինտենսիվության զգալի նվազում: Դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:












