Քաղաքական

Բելգրադում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը.Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեր Անդրյուն Բելգրադում հանդիպել են Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նման գրառում է կատարել Ջեյմս Ուորլիքը:

«Ուրախ եմ Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրին՝ քննարկելու ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցը: Մենք կաշխատենք միասին»,- նշել է Ուորլիքը: ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-4-ը կլինի Բելգրադում։ ԷդվարդՆալբանդյանը ևս կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Կարդացեք նաև

Back to top button