ՀասարակությունՑեղասպանություն 100

Չեխ պաշտոնյայի «Հայոց ցեղասպանություն» բառերը շրջադարձային ու պատմական որակվեցին

lenabadeyan
Երեկվանից Հայաստանում է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը: Պաշտոնական այցը եռօրյա է: Այսօր չեխ պաշտոնյան հանդիպել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում տեղի ունեցավ այն, ինչ հետո հայ պատգամավորները որակեցին աննախադեպ եւ պատմական:

 

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի այսօր արտահայտած երկու բառը շրջադարձային, պատմական եւ աննախադեպ որակվեց ասուլիսին ներկա պատգամավորների կողմից: Հատկապես ակտիվ էր Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նախ բարձրաձայն շնորհակալություն հայտնելով հյուրին, ապա՝ լրագրողներին բացատրելով, թե նա Էրդողանի ընկերն է, հետեւաբար ասածի գինը շատ բարձր է: Իսկ հյուրի ասածը հետեւյալն էր. «Армянский геноцид»:

Այսքանից հետո այլեւս հայ պատգամավորներն այդքան էլ սկզբունքային չհամարեցին, թե Չեխիայի խորհրդարանում՝ ժամկետների առումով, երբ կաող է օրակարագային դառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման կամ դատապարտման բանաձեւը: Ի դեպ՝ Չեխիայի Հանրապետությունը պառլամենտական կառավարմամբ երկիր է, դրանով է նաեւ ուշագրավ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի ձեւակերպումը, որը նա հստակեցվնող հարցի ժամանակ չկրկնեց, բայց հավելեց հետեւյալը.

«Ինձ թվում է, որ ես իմ վերջնական խոսքում բավականին պարզ արտահայտվեցի եւ Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը եւս բավականին պարզ ձեւով արտահայտվել է այս հարցի վերաբերյալ»:

Հիշեցնեմ, որ այս տարվա ապիլի 14-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ, որով դատապարտեց նման գործողությունների, ինչպես նաեւ այլ ցեղասպանությունների ծանրության նվազեցումը կամ ժխտումը:

Չեխիայի խորհրդարանի գործողությունները ճիշտ պատկերացնելու համար հիշեցնեմ նաեւ, որ այդ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ժամանակին ճանաչել է նաեւ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը»:

Յան Համաչեկի ձեւակերպմամբ՝ «անցյալը պետք է հիշել, վերհիշել եւ դասեր քաղել»: Ի դեպ՝ Չեխիայի հանրապետությունը ամենաբարձր մակարդակով ներկայացված է եղել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներին: Բայց Յան Համաչեկն անձամբ առաջին անգամ է Հայաստանում, խոստովանում է, որ թե ինքը, թե պատվիրակության այլ անդամները «զգում են իրենց, ինչպես տանը»: Պաշտոնական զրույցներում եւ հանդիպումներում անձանագրել են, որ պատմության ընթացքում այսօր երկու պետությունների միջեւ հարաբերությունները ամենաբարձր մակարդակում են, բայց կարելի է հասնել ավելիին, համոզված է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահը:

«Անելիքներ տեսնում ենք տնտեսական ոլորտում՝ նշելով 10, 20, 30 միլիոն եվրոյի շրջանառությունը միանշանակ կարող ենք համաձայնել, որ անելիքներ շատ ունենք եւ հնարավորությունները մեծ են»:

Միայն տնտեսական հարցերը չէ, ո այսօր հետաքրքրում են երկու պետությունների պաշտոնյաներին: Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանը բացահայտեց եւս մեկ թեմա արդեն կայացած առանձնազրույցից:

«Բնականաբար, նաեւ խոսքցինք աշխարհաքաղաքական խնդիրների մասին, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում տեղի ունեցածը, ընդհանուր առմամբ աշխարհում ահաբեկչությունների մասին: Կարծում եմ, ոչ միայն այս հանդիպումն այլ ըննդհանրապես խորհրդարանները մեծ դերակատարում ունեն եւ մենք պետք է կարողանանք մարտնչել եւ ցեղասպանությունների դեմ, եւ ահաբեկությունների դեմ, քանի որ մենք այն ազգն ենք, որը տեսել է այդ ահաբեկչությունը ցեղասպանության տեսքով եւ մենք ավելի լավ ենք զգում դրա կործանարար հետեւանքները»:

Չեխիայի պատվիրակության եռօրյա պաշտոնական այցը կավարտվի վաղը:

Կարդացեք նաև

Back to top button