Քաղաքական

Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ համագործակցության զարգացումը

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում, այսօր Բրյուսելում Շվեդիայի իր պաշտոնակցի՝ Մարգոտ Վալստրյոմի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ փաստելով, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ։

Զրույցի ընթացքում քննարկվել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցեր։

Նախարարներ Նալբանդյանն ու Վալստրյոմը մտքեր են փոխանակեք Հայաստան — Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ։

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարներն անդրադարձել են հրատապ միջազգային խնդիրներին և դրանց հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Back to top button