Հասարակություն

Որոշ տեղերում ձյուն է, որոշ ճանապարհներին՝ խիտ մառախուղ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝
ժամը 17:30-ի դրությամբ, Ճամբարակում, Դիլիջանի ոլորաններում, Վայքում,
Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում և Զանգերի հատվածում, Մեղրու
և Վարդենյաց   լեռնանցքներում տեղում է ձյուն:

Ապարանի, Հրազդանի, Սևանի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է :

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու  նպատակով  ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին  խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք նաև

Back to top button