Քաղաքական

«Ոչ»-ը տապալում չէ. Էդուարդ Շարմազանով

lusinevasilyan

Հանրապետական կուսակցության համար սահմանադրական հանրաքվեի Այո-ն կյանքի և  մահվան հարց չէ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետական կուսակցության   խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուրարդ Շարմազանովը և ավելավրել՝ սա ընդամենը սահնմանադրական հանրաքվե է, որի «այո»-ն կամ «ոչ»-ը  հաղթանակ կամ տապալում չեն:

Նա  նշել է, որ իշխող կուսակցությունը կարևորում է սահմանադրական փոփոխությունների ընդունումը, բայց ցանկացած գնով դրանց ընդունումը գերխնդիր չի համարում: Մեզ պետք է որակյալ հանրաքվե՝ ասել է  Շարմազանովը ու վստահեցրել. որ իշխանություններն ամեն ինչ անելու են այդ որակն ապահովելու  համար:

Փոփոխություններն , ըստ Շարմազանովի,  2  հիմնական նպատակ ունեն՝ պայմաններ ստեղծել  արդյունավետ ու կայուն կառավարման և  անցնցում իշխանափոխության համար:  Ի դեպ, Շարմազանովն այս դիտարկումն արել է՝ պատասխանելով կայուն մեծամասնության դրույթին և ՀՀԿ-ի ակնկալիքներին վերաբերող հարցին:

«Իսկ ով է ասել, որ Հանրապետականը չի լինելու կամ չի ուզում լինել: Ես տպավրուրթյուն ունեմ, որ սահմանադրական փոփոխությունները նրա համար են, որ Հանրապետականին զրկեն իշխանությունից: Եթե քաղաքական որևէ ուժ գնում է ընտրությունների ու  ասում ՝ չեմ ուզում հաղթել, դա աննորմալ է ու անբարոյական: Նույն բանն է, որ Ռեալը Բարսելոնայի հետ դաշտ մտնի ու ասի ՝ եկել եմ պարտվելու»:

Անդրադառնալով «Նոր Հայաստան» փրկության ճակատի կողմից այսր հրավիրված հանրահավաքին՝ Շարմազանովը հույս է հայտնել, որ ամեն ինչ կընթանա օրինականության սահմաններում և հորոդորել է հանրաքվեն առճակատման չվերածել: Ինչ վերաբերում է իշխանափոխության պահանջին, ապա ԱԺ փոխխոսնակը ընդդիմությունը հիշեցրել, որ դրա ճանապարհը ընտրություններն են:

Կարդացեք նաև

Back to top button