Հասարակություն

Ձյուն կտեղա

aidaavetisyansonahakobyan
Առաջիկայում հանրապետությունում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի: ՏԿԱԻՆ-ից էլ վարորդներին  հորդորում են լինել ուշադիր և տրանսպորտային միջոցները պատրաստել ձմռան անակնկալներին: Առաջիկա օրերի կանխատեսումներն ու ավտոճանապարհների ներկա վիճակն ու նախարարության ձմռան նախապատրաստական աշխատանքները՝ «Ռադիոլուրի» անդրադարձում:

 

 

Դեկտեմբերի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում: Ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջանաններում՝ անձրևի տեսքով, ներկայացնելով եղանակային առաջիկա կանխատեսումները՝ Ռադիոլուրի հետ զրույցում նշեց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա փոխանցմամբ՝ դեկտեմբերի 2-ին կդիտվի տեղումների դադար: Սակայն դեկտեմբերի 3-ի գիշերը Սկանդինավիայի տարածքից հանրապետություն ներխուժող ցուրտ մթնոլորտային ճակատը կառաջացնի եղանակա-կլիմայական պայմանների լուրջ փոփոխություններ, որի արդյունքում դարձյալ կդիտվեն տեղումներ՝ արդեն ամենուրեք ձյան տեսքով:

«Կդիտվի քամիների ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ՝ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Դեկտեմբերի 3-ի գիշերը Երևանում սպասվում է -1….+1, ցերեկը՝ 0-ին մոտ»:

Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ լեռնային շրջաններում և լեռնանցքերում սպասվում է բուք, ցածր տեսանելիույթուն, մերկասառույց: Բացառությամբ Արարատյան դաշտի՝  Հանրապետության բոլոր Ճանապարհները կլինեն դժվարանցանելի, որոշները՝ նույնիսկ փակ:

Կարդացեք նաև

Back to top button