

Սահմանադրության հանրաքվեին մնացել են հաշված օրեր, բայց հասարակության մեջ դեռևս իշխում է անվստահության մթնոլորը: Շատերը գնալու են քվեարկության առանց նույնիսկ ծանոթանալու սահմանադրության դրույթներին, իսկ իր որոշումը կայացնելու է բացառապես արտաքին գործոնների ազդեցության տակ, խոսելով հասարակության ընկալումների մասին լրագրողների հետ զրույցում ասել է հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Այո-ի և ոչ-ի բևեռացմանն է անդրադարձել նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և նկատել , որ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեն և հանրաքվեում սեփական որոշման ամրագրումը մեծ պատասխանատվություն է յուրաքանչյուր քաղաքացու համար:
Մարդկային հոգեբանության մեջ կա մի հայտնի փաստ: Մենք ասում ենք «Այո», միայն երբ կա ներքին ինքնավստահություն: Իսկ «Ոչ» մենք ասում ենք, երբ կա վախի և տագնապի մթնոլորտ: Խոսելով հասարակության ընկալումների, ինչպես նաև Այո-ի և ոչ-ի հոգեբանության մասին՝ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը նկատեց, որ Այո-ի կամ Ոչ-ի հոգեբանության վրա կարող են ազդել նաև արտաքին գործոնները:
Թե սահմանադրական փոփոխությունների հեռանկարում ինչ կստացվի, միայն ժամանակը ցույց կտա, բայց որ այսօր հասարակությունում իշխում է անվստահության մթնոլորտը, փաստ է, նկատեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Հրանուշ Խառատյանը կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է առաջին հերթին հաշվի նստել ինքն իր հետ, ծանոթանալ նոր սահմանադրության բոլոր կետերին և միյան դրանից հետո գնալ քվեարկության հստակ գիտակցությամբ ինքն ի վերջո Այո-ի կողմնակիցն է, թե Ոչ-ի:




